ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից այդպես էլ չպատասխանեցին

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից այդպես էլ չպատասխանեցին
10.03.2014 | 15:42

Irates.am-ը հոդված է պատրաստում ՀՀ-ում գործող խոշոր հիմնադրամների գործունեության մասին: Այդ ընթացում մենք որոշ խոչընդոտների հանդիպեցինք կապված տեղեկատվության հավաքման և տրամադրման գործընթացի հետ:

Մասնավորապես մեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ էինք ցանկանում ստանալ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից, որը մեզ այդպես էլ չհաջողվեց: Շարունակ զանգում էինք հիմնադրամ` տեղեկատվություն ստանալու համար, բայց մեզ շարունակ պատասխանում էր քարտուղարուհին, ով անընդհատ նշում էր, թե հիմնադրամում «մարդ չկա»: Մասնավորապես նա մեր խնդրանքին, թե ինչպես կարող ենք տեղեկատվություն ստանալ հիմնադրամի գործունեության վերաբերող` մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, ասաց, թե կճշտի ղեկավարության հետ և մեզ պատասխան կտա, բայց այդպես էլ պատասխան չստացանք:

Դիմեցինք նաև ԲՀԿ խոսնակ Տիգրան ՈՒրիխանյանին՝ խնդրելով օգնել կապ հաստատել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ։ Պարոն ՈՒրիխանյանը, սակայն, հրաժարվեց՝ ասելով, որ դա իր «կոմպետենցիայի» սահմաններում չէ։

Այնուամենայնիվ, մենք ակնկալում են, որ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից պատասխան կստանանք մեզ հուզող հարցերի վերաբերյալ:

Օրինակ` «Գագիկ Ծառուկյան հիմնադրամի» 2011 թվականի հաշվետության մեջ ամրագրված է, որ շուրջ 18 միլիոն դրամ է ծախսվել երեք ծրագրի իրականացան համար, այնինչ 2012-ի հաշվետվության համաձայն` շուրջ 1 միլիարդ դրամ է ծախսվել 11 ծրագրի իրականացման համար: ՈՒստի մեզ հետաքրքրում է, թե ի՞նչ սկզբունքով են գումարները ծախսվել, որ ծրագրերի թիվը ծախսված գումարին համապատասխան չի աճել: Կամ ի՞նչ սկզբունքով է ձևավորվում հիմնադրամի հաստիքացուցակը, քանի որ 2012-ի հաշվետվությունում տեղ գտած աշխատակազմ բաժնի համաձայն` հիմնադրամի գործադիր տնօրենը ստանում է 390.000 դրամ աշխատավարձ, մինչդեռ աշխատակիցներից ոմանք ստանում են 1.272.457 դրամ աշխատավարձ, սակայն նշված չեն նաև նրանց հաստիքները:

Պատրաստ ենք այս և մեր այլ հարցերի վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամից պատասխան ստանալուն պես հրապարակել նաև այդ տեղեկատվությունը:

Լիլիթ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ